Ասիական չորս վագրեր. Սեուլ (Մաս 1-ին)

Հանրագիտարանական նյութի թարգմանությունը Վիկտորյա Միկաիլի. 7-րդ դասարան

14-րդ դ. Սեուլը Չոսոն դինաստիայի մայրաքաղաքն էր՝ 100,000 բնակչությամբ: Այն 17 դ. կրկնապատկվեց չափերով,  կայուն մնալով մինչև 19 դ. վերջը: 20 դ. սկզբից սկսեց աճել և հասավ 900,000-ի՝ Երկրորդ Համաշխարհային Պատերազմի (1945) վերջերին: Պատերազմից հետո բազմաթիվ կորեացիներ, որոնք ապրում էին երկրից դուրս, ինչպես նաև շատ փախստականներ հյուսիսից, վերադարձան Կորեա: Նրանց մեծամասնությունը բնակություն հաստատեց Սեուլում: Արդեն 1960-ին 2.5 միլլիոն մարդ էր բնակվում Սեուլում: 1970-ականներին քաղաքը սկսեց հետաքրքրել և իր կողմը գրավել  շատ միգրանտների: Այս ամենի արդյունքում բնակչությունը 1990 թ.  հասավ 10 միլլիոնի: 1990 թվականից հետո բնակչության քանակը գրեթե չի %d5%bd%d5%a5%d5%b8%d6%82%d5%acթոխվել. Սակայն առաջացած նոր քաղաքներն ու արբանյակային քաղաքները նպաստել մարդկանց թվաքանակի ավելացմանը:Բնակչությունը համարյա ամբողջովին
կազմված է Կորեայի քաղաքացիներից,որոնց մեծ մասը էթնիկական կորեացիներ են: Բնակչության օտար  մասնաբաժինը կազմում է  բնակչության միայն մի փոքր հատված: Վերջիններս   կենտրոնացված ոչ թե  հատուկ տարածքներում, այլ ցրված են ամբողջ քաղաքի տարածքով:

Տնտեսություն և արտադրություն

Արտադրության ոլորտը ամենազբաղված ոլորտներից մեկն է: Սեուլում արտադրության ոլորտը բավականին զարգացած է: Այս ոլորտում ևս տեղի են ունեցել էական փոփոխություններ: Ավանդական՝ թեթև արդյունաբերությանը, տեքստիլի, հագուստների և քիմիական նյութերի արտադրությանն ու մշակմանը եկել են թոխարինելու Տեղեկատվական տեխնիկայի և էլեկտրոնայի արդյունաբերությունը: Զարգացած է նաև ըմպելքիների արտադրման և սպառման ոլորտը, ինչպես նաև հրատարակչության և տպագրության գործը:

Ֆինանսներ ու այլ ծառայություններ

Սեուլում աշխատողների մեծնամասնությունը զբաղվում է աշխատանքի ծառայության բաժնում: Մեծ գործատուների թվին են պատկանում մի շարք  են միջազգային և առևտրի կորպորացիաներ, որոնց կենտրոնները տեղակայված են անմիջապես Սեուլում են, իսկ ֆինասական և ապահովագրական ընկերությունները, պրոֆեսիոնալ-բիզնես միավորումները գալիս են համալրելու այս շարքը: Այս ամենով հանդերձ Սեուլը հանդիսանում է երկրի ֆինանսական կենտրոնն: Հիմնական արտադրանքի առեվտրի կենտրոնը և բանկը գտնվում են քաղաքի հյուսիսային ու հարավային շրժաններում, և Յոուի կղզու վրա: Ամենակարևոր տրադիցիոնալ երոկւ առևտրի կենտրոներն են ոԹոնգադեմում Մարկետը և ավելի փոքր Նամդաեմում Մարկետը, որոնք գտնվում են քաղաքի <<Հյուսիսային քաղաք>> հատվածում: Ունենալով մի շարք առանձին խանութներ, այս մարկետները ծառայում են ոչ միայն Սեուլին, այլև ամբողջ երկրին: Բացի Սեուլից  մեգա խանութներ և առևտրի սրահներ կան Կանգնամում, <<Հարավային քաղաքի>> տարածքում:

Որպես Հարավային Կորեայի քաղաքական, մշակութային և էկոնոմիկ կյանքի կենտրոն, Սեոլը, իր հարմարության և պահպանված տեսարժան վայրերի բազմաթվությամբ հանդիսանում է տուրիստական խոշոր կենտրոն: Այն միջազգային բիզնես-հանդիպումների և ցուցադրությունների վայր է, ինչպես նար մշակութային խոշոր կենտրոն:

Վերոնշյալ ոլորտների զարգացման հարցում մեծ դերակատարում են ունեցել մշակութային ամենամյա տոնակատարություններն ու հանդիպումնեևը, ինչպես նար համագործակցությունը միջազգային մի շարք նմանատիպ ընկերությունների հետ:

Երթևեկություն

Չնայած Սեուլը հնագույն քաղաք է, բայց և այնպես այն ունի փողոցների զարգացած համակարգ: Կորեական պատերազմից հետո քաղաքում տեղի ունեցան մի շարք փոփոխություններ, որոնք էական   բարեփոխումներ էին փողոցային և երթևեկութան հմակարգում: Երթևեկության ցանցի վրա իր ազդեցությունն ունեցավ  Հանս գետի վրայով անցկացված կամուրջների ցանցը: Ճանապարհային  թողոցների մի լայն ցանց անցնում է  գետի արևելաարևմտյան մասով, իսկ մի մեկ այլ ցանց  քաղաքի կենտրոնին հարակաց տարածքով՝ հյուսիս-հարավով: Մի կլոր փողոց շրջապատում է քաղաքին, այն միացնելով ավելի փոքր քաղաքների հետ և թեթևացնելով քաղաքի ներքին երթևեկությունը: Այնուամաենայնիվ ճանապարհային նման զարգացած համակարգը չի կարողանում լիովին բեռնաթափել երթևեկությունը, այդ իսկ պատճառով խցանումները Սեուլի երթեկության կյանքի անբաժան հատվածն են:

Քաղաքն ունի մետրոյի  ընդհարձակ համակարգ, որը ինչ-որ չափով թեթեևացրել է երթեկության ծանրաբեռնվածությունը՝ լրացնելով ավտոբուսներից և գնացքներից բաղկացած մարդատար երթեկության գործը : Մայրաքաղաք հանդիսանում է  գնացքի ուղիների հանգույց , որը միացնում է գավառաբնակ քաղաքները և նավահանգիստները՝  ներառելով Ինչոնը և Պուսան:

Կորեական պատերազմից առաջ Հանս գետի միջոցով փոքր նավերը անցնում էին Սեուլի նավահանգիստ, սակայն հիմա գործում է մեկ այլ երթուղի, որն անցնում է Հյուսիսային և Հարավային Կորեայի միջև առկա ոչ ռազմականացված գոտով տարածքով, այս կերպ փաստորեն նավահանգստին  զրկելով  իր դերից:

Ունենալով գնացքների նման ցանց, փաստորեն  արտադրված ապրանքների շատ տեսակներ  մատակարարվում են հենց գնացքների միջոցով: Ինչ վերաբերում է օդային ուղիներին և կայաններին, ապա պետքվ է ասել, որ առաջին և հիմնական օդանավակայնըը եղել է Կիմպոն: Հետագայում հիմնադրվել է  նաև Ինչեոնի միջազգային օդանավակայանը: Այն գտնվում է Սեուլից 30 մղոն (50կմ) հարավ-արևմուտք:

Կառավարությունը և հասարակությունը

Կառավարությունը ներառում է Սեուլի Թեմի կառավարությունը, որը ներկայացնում է գործադիր ճյուղը, ինչպես նաև Սեուլի Թեմի խորհուրդը, որը օրենսդրական մարմինն:  Վարչական կառուցվածքը կազմված է երեք շերտերից՝ սի (քաղաքային), գու (մարզ) և դոնգ (գյուղ): Կառավարության քաղաքագլուխների և գուի քաղաքագլուխներ ծառայողական ժամկետը չորս տարի է:: Քաղաքագլուխներից ներքև աշխատում են փոխքաղաքապետները: Դոնգերը, որոնք բաժանվում են յուրաքանչյուր գուում, ապահովում են այդ տարածքում ապրող քաղաքացիներին: Սեուլի թեմի խորհրդի գլուխը մի նախագահ է և երկու փոխնախագահ, ու նեռառում է նաև կանգնող հանձնաժողովներ, հատուկ հանձնաժողովներ ու քարտուղարություն: Խորհուրդը ունի ավելի քան 100 անդամ, որոնք ծառայում են չորս տարի: Անդամների մեծնամասնությունը ընտրված են ներկայացնել իրենց համապատասխան մարզը: Մի 10 այլ անդամներ ընտրվում են համամասնության հիման վրա:

Քաղաքային ծառայություններ և առողջություն

Քաղաքային ծառությունների մասնահատվածը. Կարելի է ասել, որ է  բավականին լավ զարգացած համակարգով է աշխատում: Ջուր և աղբ տնորինող հիմնարկությունները կառուցված են հատուկ այն տեղերում, որտեղ առկա են թափոնների մեծածավալ առկայություն: Բժշկական հիմնարկությունները ևս լավ են զարգացած են, և կան շատ ընդհանուր հիվանդանոցներ ու փոքր կլինիկաներ, ինչպես նաև դեղագործներ ու դեղատներ: Սեուլի բժիշկները տրադիցիոնալ բուսային դեղամիջոցների հաճոյախոսական նշանակություն ունեն արևմտյան բժշկոթյան համար:

Կրթություն

Ըստ պետական օրենքի, միայն պարտադիր է վեց-տարի նախնական դպրոցը, բայց իրականում շատ նախնական դպրոցի ավարտողներ ստանում են միջնակարգ ուսուցում: Հարավային Կորեայի հիմնական համալսարանների և հետազոտական ինստիտուտների շուրջ կեսը ներառում են Սեուլի ազգային համալսարանը, Յոնսեի համալսարանը, Սուկմյունգի կանանց համալսարանը և Էուհա կանանց համալսարանը: Կրթական բավականին զարգացած համակարգից ետ չի մնում նաև մշակութային կյանքը: Այդ իսկ պատչառով Սեուլը համարվում է  երկրի մշակույթային կենտրոն: Այնտեղ գտնվում է Արվեստի ազգային ակադեմիան, գիտությունների ազգային ակադեմիան, միաժամանակ գրեթե բոլոր գիտական կազմակերպություններն ու գրադարանները:

Հետաքրքիր է հատկապես Դասական երաժշտության ազգային ինստիտուտը, որի նպատակն է պահպանել դասական Կորեական երաժշտությունը և ստողծել կորեական ազգային երաժշտությունը ժառանգող սերունդ: Այն ունի  արևմտյան ոճով երկու նվագախմբեր: Սեուլում են գտնվում նաև  ազգային թատրոնը, Օպերայի տունը և  մի քանի հասարակական ու մասնավոր թանգարաններ: Դրանց մեջ ներառվում են Կորեայի ազգային թանգարանի հիմնական ճյուղը Կյոնգբոկ պալատի տարածքում: Արվեստի կատարման Սեջոնգ կենտրոնը

Թողնել մեկնաբանություն

Create a free website or blog at WordPress.com.

Up ↑