Ճամփորդություն դեպի Գյումրի․ հոդված

Ճամփորդության նախագծի հղում

Հերթական ճամփորդությունը Գյումրիում էր։ Գյումրին, որը դեռ պահպանել է միջնադարյան և ուշ միջնադարյան քաղաքի շունչը, իր վրա է կրում նաև Խորհրդային Հայաստանի շունչը։ Քաղաքի կենտրոնական հատվածն, որը բավականին լավ պահպանվել է, հետաքրքրություն է առաջացնում Գյումրի այցելող յուրաքանչյուր մեկի վրա։

Ճանապարհը
գնացքով ավելի հետաքրքիր է

Սովորողները բավականին մեծ հետաքրքրություններ են գտնում Գյումրի քաղաքում։ Հաճախակի է առաջանում այն հարցը, որը ծագում է անմիջապես Գյումրու կենտրոնական՝ Վարդանաց հարապարակում․ երեք եկեղեցիների մեկ փողոցի տարբերությամբ կողք-կողքի գտնվելը։

Քաղաքում հետաքրքրիր է զբոսնելը։ Սովորողները Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում էին։ Այնտեղ հետաքրքիր է ժամանակը, մասնավորապես երբ սովորողները իրենք էին մասնակից դառնում ուսումնական գործընթացին՝ լինելով Թումո ստեղծարար- նորարությունների Երևանի կենտրոնի սովորողներ։

Թումո ստեղծարար-նորարությունների կենտրոն․ Գյումրի

Գյումրի քաղաքում Թումոյի շենքը տեղակայված է նախկին Թատրոնի հին շենքում, որը անվանվել է նաև Ժողովրդկան տուն ( այլ տեղեկություններ իմանալու համար անցեք հղումով

Թումոյից հետո ճանապարհը՝ քայլարշավով շարունակվեց դեպի Սև բերդ։ Մինչ Սև բերդ հասնելը ճանապարհին Մայր Հայաստանն է։ Մայր Հայաստանի այգում ավելի արտահայտված է պատմության խորհրդային ժամանակաշրջանի ազդեցությունը։ Արդեն Սև բերդում պատմությունը ավելի լավ պահպանված, սովորողներին ներկայացնում է Կարս-Գյումրի տարածաշրջանի կարևոր լինելը։ Սև բերդը տեսակով յուրօրինակ է, պատմության բազմաշերտությամբ հետաքրքրող։ Սովորողներին հատկապես հետաքրքրում է այն հանգմանքը, որ հին շինությունները հնարավոր է վերականգնել, հասարակական տարբեր իրադարձություններով պայմանավորված, օգտագործել մեր օրերում։

Սև բերդ․ պատմական ակնարկ

Սև բերդ (ամրոց) գտնվում է Շիրակի մարզի Գյումրի քաղաքի տարածքում։ 1834 թվականին կառուցված ամրոց է։ Անիի ստորգետնյա կառույցների նման, Սև բերդի համար նույնպես ստորգետնյա ուղիներ են կառուցել և բերդից ճանապարհներ են եղել դեպի ներկայիս Մայր Հայաստան հուշարձանը և Կարմիր բերդը։ Ընդգրկված է Գյումրիի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում:

Բերդի կառուցման անհրաժեշտությունը ծագել է ռուս-պարսկական երկրորդ պատերազմի ավարտից հետո։ Թուրքիայի դեմ հնարավոր պատերազմը հաշվի առնելով՝ ռուսները սկսեցին հատուկ ուշադրություն դարձնել Գյումրու ամրացմանը։ 1828 թվականին Թիֆլիսի զինվորական նահանգապետը Անդրկովկասում գլխավոր հրամանատար Իվան Դիբիչին նամակ էր հղել, որում ասվում էր. «Թուրքերի դեմ հնարավոր պատերազմի դեպքում անհրաժեշտ կլինի Գյումրիում կառուցել բերդ և այն խիստ ամրացնել, որպես կարևորագույն ռազմական հենակետ»։ Սև բերդն ի սկզբանե եղել է Ալեքսանդրապոլի պաշտպանական կառույց, ծառայել է, որպես զինվորական բանտ։ Միայն 1877-1878 թվականների ռուս-թուրքական Բալկանյան պատերազմից հետո, երբ ռուսները գրավեցին Ղարսը, Ղարսի բերդը դարձավ առաջնակարգ պաշտպանական բերդ, իսկ Ալեքսանդրապոլի բերդը դարձավ հրետանու պահեստարան։ Բացի հիմնական բերդից, կառուցվել է նաև առանձնացված պաշտպանական կառույցներ՝ հիմնական կառույցից հեռու՝ նախամատույցների վրա, որպեսզի թշնամու առաջին հարձակումը կարողանան կասեցնել։

Թումո ստեղծարար-նորարությունների կենտրոն․ Գյումրի

Սև բերդից հետո ճանապարհը շարունակվեց դեպի կացարան։ Փողոցներն այստեղ ավելի զբաղեցնող են, հին ճարատարապետության բացառիկ նմուշները, չնայած խոչընդոտներին հասել են մեր օրեր։ Մի ամբողջ պատմամշակութային ժառանգությունների ցանկ կողք-կողքի պատմում են հայկական կենցաղի, ճարտարապետության, մշակույթի մասին։

Կացարան հասնելուն պես սկսվում են քննարկումները։ Արդյոք ճի՞շտ են վերականգնվել շենքերն ու փողոցները, իսկ է՞լ ինչ է պետք անել, որպեսզի Forbes-ի ամենահետաքրքրիր քաղաքների ցանկից Գյումրին տեղափոխել նաև պամամշակութային այլ սանդղակներում։

Ետ գալու ճանապարհին արդեն՝ կիրակնօրյա պատարագից հետո, վերադարձանաք կայարան։ Գնացքով ճանապարհը դեպի ավելի հետաքրքիր էր։ Սովորղները չանապարհին քաղաքի և հարակից տարածքների, շրջանների բնակիչների հետ զրուցում, ձայնագրություններ էին անում ազգագրական պատկերի, հասարակության ապրելակերպի, նրանց որտեղից լինելու վերաբերյալ։ Սասունցի Դավիթը ճամփորդության վերջնարկն էր։

Հոդվածում օգտագործված աղբյուրների հղումներ

Սև բերդ․ պատմական ակնարկ, նշանակություն

Գյումրու թատրոնի հին շենք

Թողնել մեկնաբանություն

Create a free website or blog at WordPress.com.

Up ↑