Նելսոն Մանդելա. Աֆրիկայի լուսավորիչը

Mandela 3Հոդվածը տպագրվել է 2016 թվականին, <<Անհատը պատմության հոլովությույթում>> հոդվածների ժողովածույում, ԵՊՀ, Պատմության ֆակուլտետ, Համաշխարհային պատմության ամբիոն։

Հոդված

Հանգուցաբառեր` Նելսոն Մանդելա, Հարավաֆրիկյան Հանրապետություն, ապարտեիդ, Աֆրիկյան ազգային կոնգրես, “Peace charta”.

Մուտք

20-րդ դարը նշանավորվեց աշխարհի և համայն մարդկության համարառանցքային քաղաքական բազմաթիվ գործընթացներով, որոնց ժամանակ պատմության մեջ իրենց դերով աչքի ընկան մի խումբ անհատներ, որոնց դերը որոշիչ էր լինելու որևէ տարածաշրջանի կամ որևէ պետության պատմության հոլովույթում։ Նման անհատների շարքում իր անառարկելի տեղն է զբաղեցնում Հարավաֆրիկյան Հանրապետության հիմնադիր և հայր Նելսոն Մանդելան (1918-2013 թթ.), որը, կառուցելով իրիշխանությունը աֆրիկյան բազմէթնիկ տարածաշրջանում,

կարողացավ իրականություն դարձնել պետության համար կենսական նշանակությունունեցող համակարգված կեցաձևը։ Վերջինիս հասնելու համար, բնականաբար, հարկավոր էր անցնել երկարատև, միևնույն ժամանակ՝ դժվարին ուղի։

Հոդվածը նպատակ ունի համապարփակ ներկայացնելու Նելսոն Մանդելա քաղաքական գործչի դիմապատկերը, որի ջանքերը՝ ուղղված Հարավաֆրիկյան երկրում քաղաքացիական հասարակություն ստեղծելուն և ժողովրդավարության տարածմանը, պսակվեցին հաջողությամբ։

Նելսոն Մանդելան մինչ նախագահական գործընթացներում

Ծնված լինելով բազմազավակ ընտանիքում՝ Մանդելան ստացել էր լավ կրթություն, որը զգալիորեն նպաստեց երկրի քաղաքական և տնտեսական ոլորտներում նրա բեկումնային քայլերի ձեռնարկմանը։ Հարավաֆրիկյան Հանրապետությունն այն եզակի երկրներից էր, որտեղ երբևէ չէր կատարվել քաղաքական հեղաշրջում կամ հեղափոխություն: Սակայն ժամանակն ապացուցեց հեղափոխության անխուսափելիությունը, որն իրականացվեց անարյուն՝ իրավամբ օրինակելի լինելով մյուս երկրների համար։

Իր ուսումը ստանալով Եվրոպայի լավագույն կրթօջախներում՝ Մանդելանմիաժամանակ իր երկիր բերեց լուսավորական գաղափարներ,որոնք էլ պետք է նախասկիզբլինեին ձեռնարկվելիք հզոր փոփոխությունների։ Ուսանելով և միևնույն ժամանակ ակտիվ մասնակցություն ցուցաբերելովերկրի քաղաքական կյանքին՝ Մանդելան համակվեցազատական և աֆրիկյանազգային գաղափարախոսություններով՝ այդպիսով ազդարարելով իրակտիվ գործունեությունն Աֆրիկյան ազգային կոնգրեսում: Գործելով Կոնգրեսում՝ Մանդելանկարողացավ աչքի ընկնել որպեսազգանվեր անհատ և մարդ, որը մտահոգված էր պետության զարգացման խնդրով։

Փաստորեն, իր մասնակցությունը «գրանցելով» հակաապարտեիդականցույցերին՝ Մանդելան հաջող կերպով կարողացավ փոքրիշատե ազդեցիկ դիրք գրավել Աֆրիկյան ազգային կոնգրեսում։

1940-ական թվականների սկզբներից դրական փոքր-ինչառաջընթաց գրանցելուակնկալիքով Մանդելան սկսեցակտիվ քաղաքական ձեռնարկումներ իրականացանել: Սակայն քաղաքական դաշտումաչքի ընկնելուն պես Մանդելան հանդիպեց խոչընդոտների միամբողջ շարքի։ Երբ նա փորձումէր կազմակերպել նոր հանրահավաքներ կամ կատարելորևիցե հակաապարտեիդականձեռնարկում, ձերբակալվում էրորպես օրենքից դուրս գործողանձ։ Նշենք, որ ձերբակալություննանխուսափելի էր այս տարածաշրջանում, եթե նշված ժամանակաշրջանում և կամ դրան հաջորդող շուրջ չորս տասնամյակների ընթացքումորևէ մեկը փորձեր կատարել նման քայլեր։ Խնդիրն այն էր, որ հարավաֆրիկյան տարածաշրջանը, բազմէթնիկլինելուց զատ, նաև Բելգիայի, Նիդերլանդների և Իտալիայի հովանավորության ներքո գտնվող երկիր էր և ծառայում էրորպես մանդատատիրոջ շահերը սպասարկող երկիր: Փաստորեն, «վերադաս պետության» կողմիցաֆրիկյան տարածաշրջանում չէին խրախուսվում ազատատենչ և անկախամետ քայլերը, որոնք կհանգեցնեին տարածաշրջանիորևէ մասի առանձնացմանը կամէլ անկախացմանը։

Հակաապարտեդիականգործողությունների ընթացքում,որոնք առավել հայտնի են Peacecharta (Խաղաղության խարտիա) անվանումով, կատարվում էին ռասայական հավասարության տարածմանն ուղղված մի շարք քայլեր, որոնք շատ անգամավարտվում էին ձերբակալություններով։ Այնուամենայնիվ, հանդիպելով բազմաթիվ խոչընդոտների՝ Մանդելան, ինչպես հարիր էազգասեր և ճկուն քաղաքական գործչին, ամենևին չընկճվեց ձերբակալություններից, հանդիպող յուրաքանչյուր դժվարությունից և չդադարեցրեց պայքարը, այլ իր գործողություններին հաղորդեց նոր թափ՝ քայլերը դարձնելով ավելի որոշիչ, միաժամանակ հաջողություններ գրանցելով իր հաշվին։

Իր քաղաքական գործունեության սկզբում Մանդելան, բացի քաղաքական հարցերում ակտիվություն դրսևորելուց և առաջնորդող ուժ լինելուց, փորձում էր գրագետ և հնարավորինս կազմակերպված գործել ձեռնարկվելիք հակա ապարտեդիականգործողություններում։ Մանդելանև նրա թիմը մեծ ուշադրությունէին դարձնում այն հանգմանքին,որ բացի մեկ միասնական խմբով հանդես գալուց, հարկավոր է ներառել նաև աֆրիկյան հանրույթում տեղ զբաղեցնողէթնոկրոնական բոլոր հանրույթներին։ Անդրադառնալով վերջին հանգամանքի կարևորությանը՝ պետք է նկատել, որ աֆրիկյան տարածաշրջանում արդեն գոյություն ունեին նմանատիպ կազմակերպության նախատիպեր, սակայն վերջիններս գործում էին ոչ համակարգված։ Փաստորեն, Մանդելան դարձավ այնանհատը, որը կարողացավ համախմբել և քիչ ուշ նաևառաջնորդել Աֆրիկայում սևամորթների իրավունքների համար պայքարը։ Բայց մինչ այդ Մանդելան և տասնյակ այլանձինք, որոնք 1950-ականերիընթացքում և 1960-ականների սկզբին պայքարում էին սևամորթների իրավունքների համար, ձերբակալվեցին։ Այդընթացքում էլ ձևավորվեց «աֆրիկականների»խմբավորումը, որը պայքարում էր գործող կառավարության դեմ։

1955 թ. Ազգային կոնգրեսի ընդունած «Ազատությունների խարտիա»-ն միտված էր նպաստելու հարավաֆրիկյան տարածաշրջանում մեկ միասնական ժողովրդավար հանրույթի ստեղծման գործընթացին։ Սակայն մինչ այդ (1952 թ.) Մանդելան և իր ընկեր Օլիվեր Տամբոն ստեղծել էին իրավաբանական ընկերություն, որպեսզի կարողանան իրենց ներդրումն ունենալ հարավաֆրիկյան տարածաշրջանում մարդուիրավունքների պաշտպանության գործընթացում: Փաստորեն Մանդելան և նրա «զինակիցները» տարածաշրջանում ժողովրդավար կարգերի հաստատմանը միտված գործունեություն էին ծավալում, որն էլ իր հերթին տարածաշրջանում ծնում էր քաղաքացիական հասարակություն ստեղծելու նախապայմաններ։ Սա կարևոր քայլ էր, որպեսզի տարածաշրջանը, մասնավորապես՝ ապագայում ստեղծվելիք Հարավաֆրիկյան Հանրապետությունը պատրաստ լիներ զարգացման սահուն ընթացքին։

Նախքան պետականաստեղծման ու կայացման գործընթացին անդրադառնալը, հարկ ենք համարում քննության առնել մի քանի հանգամանքներ, որոնք հնարավոր դարձրին այդ գործընթացը։ Ժողովրդավար պետության կերտումն իր հետ բերեց Մանդելայի կյանքիամենամեծ դժբախտությունը, քանի որ բացի պարբերական ձերբակալություններից, Մանդելան իր կյանքի քսանյոթտարիներն անցկացրեց անազատության մեջ։ 1962-1990 թթ. նա անցկացրեց երեք կալանավայրերում, որտեղ, չնայած դժվարին պայմաններին, կարողացավ ձեռք բերել մեծ հեղինակություն և աչքի ընկնել իր գաղափարախոսականելույթներով։ Ձերբակալությունների ընթացքում Մանդելան զրկված էր հարազատների և գաղափարակիցների հետ տեսակցությունների հնարավորությունից։ Այդուհանդերձ, այս ամենը ևսչկարողացավ hետ կանգնեցնելապագա բարեփոխչինառաջադրված նպատակներից։

Մանդելայի կալանավայրում գտնվելը մտապես գտնվում էր հասարակության և կազմակերպություններիուշադրության կենտրոնում: Մի շարք կազմակերպություններ սկսեցին տարածել և հնչեցնելՄանդելային ազատ արձակելուկոչեր, որոնք տարածում գտան հասարակության լայն զանգվածների շրջանում։

Վերոնշյալ երևույթները և հատկապես հակաապարտեիդական գործողություններիառաջամարտիկ Մանդելայիձերբակալումը այս շրջանում լուրջ խոչընդոտներ էին դեպքերի՝ հետագայում հօգուտաֆրիկացիների զարգացման համար։

Մինչ Մանդելան բանտում էր, Հարավաֆրիկյան երկրի առաջնորդ էր դարձել Վիլլեմ դե Կլերկը։ Վերջինս լայնախոհանձնավորություն էր, որը փոխարինել էր իր նախորդինառողջական խնդիրների պատճառով։ Վ. դե Քլերքինախագահական պաշտոնում հայտնվելը նոր շնչառություն հաղորդեց Ազգային կոնգրեսի գործունեությանը, քանի որ վերջինիս ձեռնարկած քայլերի շնորհիվ Կոնգրեսն ազատվեց իր վրա դրված սահմանափակումներից և այդ կերպ ստացավ ազատ գործելու հնարավորություն, որն էլ իր հերթին նպաստեց Մանդելայիազատ արձակմանը։

1990 թ. հոկտեմբերի 11-ին Նելսոն Մանդելան ազատ արձակվեց ևանմիջապես հանդես եկավելույթով: Ելույթում նա կարևորումէր այն հանգամանքը, որ 1960 թվականից ի վեր Ազգային կուսակցությունը և նրան կից ռազմական թևը դեռևս չեն հասելիրենց նպատակին, պայքարը դեռ շարունակվում է և չի դադարելու մինչև այն պահը,քանի դեռ տարածաշրջանում հավասար մակարդակով չեն գործում սևամորթների և սպիտակամորթների իրավունքները։ Այսու՝ Մանդելային հաջողվեց վերականգնել իր դիրքերը՝ մեծացնելով հասարակական վստահության շրջանակը։

Ն. Մանդելան՝ սևամորթների նախագահ

1993 թ. Ն. Մանդելան և Վ. դե Կլերկը խաղաղության Նոբելյան մրցանակի արժանացան: Հինգամիս անց Մանդելան դարձավ Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահ՝ սկզբնավորելով Հարավաֆրիկյան պետության առաջընթացի ժամանակաշրջանը, որն էլ ավելիամրապնդեց դեռևս 60-ականներից ձևավորվող քաղաքացիական հասարակության հիմքերը և ճանապարհ հարթեց պետության ներսում և նրա սահմաններից դուրս՝ տարածաշրջանում, ժողովրդավարության տարածման համար։

Հակիրճ անդրադարձ կատարելով Մանդելայինախագահական գործունեությանը՝ պետք է նշել, որ վերջինիս գործունեության շնորհիվ Հարավաֆրիկյան հանրապետությունը զգալի հաջողություններ արձանագրեց,որոնք և՛ ծավալներով, և՛ զարգացման տեմպերով աննախադեպ էին։ Հարդյունս՝ հարավաֆրիկյան հասարակությունը տարածաշրջանում դարձավ առաջատար ուժ։ Նրա նախագահության տարիներին Հարավաֆրիկյան հանրապետությունում մի շարքառաջադիմական բարեփոխումներիրականացվեցին սոցիալ-տնտեսական և կրթականոլորտներում («Վերակառուցման և զարգացման ծրագիր»)։ Կարևոր դեր ունեցավ հատկապես 1996 թ. հողային ռեֆորմը, որով ի վերջո կարգավորվում և իրավական դաշտ էին տեղափոխվում վաձակալողի և հողատիրոջ հարաբերությունները:

Վերոնշյալ զարգացումները,իսկապես ազդեցիկ էին և վերափոխումների խթանող, սակայն Մանդելայի ձեռնարկած քայլերը իրենց հետ բերեցին մի քանի ցավոտ հարվածներ, որոնց պատճառները աննկատ էին մնացել։ Մասնավորապես, դա նկատվեց պետական ապարատի ձևավորման գործում։ Ունենալով սևամորթ նախագահ, որնամբողջ կյանքում պայքարել էր սևամորթների իրավունքների համար, այժմ այդ ռասայի ներկայացուցիչները հնարավորություն էին ստանում կարևոր պաշտոններ զբաղեցնել պետական մի շարք ոլորտներում։ Լինելով ավելի թերի կրթված՝ նրանք, այնուամենայնիվ, շարունակում էին աշխատել ստանձնած պաշտոններում։ Հաջորդը՝ պետության ներսում սևամորթների թվական գերակշռության խնդիրն էր, որը կատարվեց ի հաշիվ ձեռնարկված ծրագրերի և հատկապես սևամորթների իրավունքների ընդլայնման։

Թվելով Մանդելայի կառավարման համակարգի շնորհիվ ձեռք բերված հաջողությունները՝ պետք չէ սակայն մոռանալ, որառաջընթացից զատ, երկրի ներքին կյանքում մի շարք խնդիրներ մնացին չլուծված։ Առավել վառ դա արտահայտվեց առողջապահության ոլորտում,որը թերևս ամենաանկայուն և թերզարգացած բնագավառներիցէր։ Այս ոլորտում և ընդհանրապես պետության ու հասարակության կյանքում լուրջ վտանգ էր ՁԻԱՀ-ը,որն այդ տարիներին խլում էր հազարավոր մարդկանց կյանքեր։

Ամփոփում

2013 թ. դեկտեմբերի 5-ին Նելսոն Մանդելան կնքեց իր մահկանացուն՝ թիկունքումունենալով բանտարկության խավարի քսանյոթ, ինչպես նաև նախագահության հինգ լուսավոր տարիներ: Այդ լուսավոր տարիների ընթացքում տարածաշրջանում իրականացվեցին այդքան երկար պլանավորված ծրագրերը: Վերջապես սևամորթներըկարողացան լինել իրավատեր և շնորհիվ Հարավաֆրիկյան Հանրապետության՝ այս տարածաշրջանը դարձավ օգտակար աշխարհի մի մասը։

ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Политдруг Е., Кем на самом деле былборец с расизмом Нельсон Мандела?

URL:http://sputnikipogrom.com/history/7017/mandela/#.VqOdoNKLSUk(20.08.2015).

Нельсон Мандела — борец за свободу,

URL: http://ria.ru/world/20131206/982285746.html (20.08.2015).

Терентьев А., Нельсон Мандела: как«чёрный террорист» превратился в «узника совести»,

URL:http://www.odnako.org/blogs/nelson-mandela-kak-chyorniy-terrorist-prevratilsya-v-uznika-sovesti/(20.08.2015).

Сепковиц К., СПИД — первые 20 лет,

URL:http://medi.ru/doc/7710418.htm(20.08.2015).

Frängsmyr T., Nelson Mandela – Biographica, Nobel Foundation, Stockholm, 1994.URL:http://www.nobelprize.org/nobel_prizes/peace/laureates/1993/mandela-bio.html (20.08.2015)

Nelson Mandela,

URL:http://www.history.com/topics/nelson-mandela (20.08.2015).

  1. Sampton, Nelson Mandela biography: A long walk to immortality — the life andtimes of Madiba, URL:http://www.independent.co.uk/news/world/africa/nelson-mandela-life-story-a-long-walk-to-immortality-the-life-and-times-of-madiba-8406457.html(20.08.2015).

Nelson Mandela

URL:http://www.history.co.uk/biographies/nelson-mandela (20.08.2015).

Nelson Mandela President of South Africa

URL:http://www.britannica.com/biography/Nelson-Mandela (20.08.2015).

Nelson Rolihlahla Mandela: Biography,URL:http://www.anc.org.za/showpeople.php?p=19 (20.08.2015).

Nelson Rolihlahla Mandela,

URL:http://www.sahistory.org.za/people/nelson-rolihlahla-mandela (20.08.2015).

The Life and Times of Mandela,

URL:http://mandela.gov.za/biography/index.html (20.08.2015).

Гарник Саакян

Нельсон Мандела: ПросветительАфрики

В статье обсуждается жизнь и деятельность Нельсона Манделы, борца засвободу, харизматического лидера ЮжнойАфрики в борьбе против расовогоапартеида. После 27 лет тюремногозаключения, он возглавил борьбу в своейстране против существующегоправительства и расовых предрассудков. Президентa Южной Африки НельсонаМанделу уважали за храбрость, мудрость и стремлением объединить людей вокругидеалов демократии и равенства. НельсонМандела умер 5 декабря 2013 года, оставив тысячи африканцев с надеждой налучшую жизнь. Его послание o примирении, а не мести вдохновил мир.

Garnik Sahakyan

Nelson Mandela: Enlightener of Africa

The article discusses life and deeds offreedom fighter, prisoner, moral compass andSouth Africa’s symbol of the struggle againstracial oppression. That was NelsonMandela, who emerged from prison after 27 years to lead his country out of decades ofapartheid. He became famous for his longfight against bad government and racialprejudice. As South Africa’s President, he wasrespected for his courage and wisdom inbringing people together to live in peace.Nelson Mandela died on December 5, 2013 from a recurring lung infection, leavingthousands of Africans a hope for the best lifeand country. His message of reconciliation, not vengeance, inspired the world after henegotiated a peaceful end to segregation andurged forgiveness for the white governmentthat imprisoned him.266

Թողնել մեկնաբանություն

Create a free website or blog at WordPress.com.

Up ↑