Սինգապուր և Լի Քուան Յու

Ներկայիս աշխարհում պետությունների համար ավելի քան կարևոր են պետության մեջ աշխատող օղակների հնարավոր «կատարելությունը»։Սակայն բոլոր պետություններին չի հաջողվում հասնել հաջողությունների և հաղթահարել տնտեսական ճգնաժամերը։Բայց եթե գործի մեջ առկա է նպատակասլացությունը, անհատի ինքնուրույնությունը և գաղափարը և երեքն էլ գործում են համատեղ ուժերով և հանուն առաջաընթացի, ապա առաջընթացը դառնում է լավ իմաստով անխուսափելի։Վերջին երեք կարևոր տվյալները ցայտուն նկատելի են դառնում անցած դարի կեսերից Սինգապուրում գրանցված աննախադեպ զարգացումներում։Ներկայիս Սինգապուրը իր այժմեական տեսքը սկսեց ստանալ դեռևս 1950-ականներից, երբ այդ քաղաք-պետությունը, որ բաղկացած է կղզիներից՝ անկախացավ։Երբ 1959թ. ընտրություններից հետո Սինգապուրը ձեռք բերեց ներքին ինքնակառավարում՝ Բրիտանական համադաշնության շրջանակներում, արդեն 1963թ. Սինգապուրը անդամակցեց Մալայզիայի դաշնությանը, սակայն երկու տարի անց՝ 1965թ.-ին, Սինգապուրը հեռացավ Դաշնությունից և օգոստոսի 9-ին հռչակեց իր անկախությունը։Սինգապուրի առաջին վարչապետը դարձավ Լի Քուան Յունը, ով ծառայել էր այդ պաշտոնում դեռևս Սնգապուրի ինքնակառավարման շրջանում՝ 1959-1963թթ., իսկ երկրի անկախացումից հետո պաշտոնավարեց քառորդ դար՝ 1965-1990թթ.։ Նրան հաճախ անվանում են Սինգապուրի հայր։Նշված անվանումը տրվում է այդ մարդուն, քանի որ նա դարձավ մի շարք նորարությունների հեղինակ, որով երկիրը ապրեց «Տնտեսական հրաշք»։Տնտեսական հրաշքի շնորհիվ, երկիրը գրանցեց զգալի հաջողություններ քաղաքական, տնտեսական, առողջապահության, քաղաքաշինության, տուրիզմի ոլորտներում։Այսօր հենց այդ հրաշքի միջոցով է, որ Սինգապուրը ամբողջ աշխարհում ունի զարգացած և նախանձելի քաղաքա-պետության դեմք։

Թողնել մեկնաբանություն

Create a free website or blog at WordPress.com.

Up ↑