Նելսոն Մանդելա. Աֆրիկայի լուսավորիչը

ՆԵԼՍՈՆ ՄԱՆԴԵԼԱ. ԱՖՐԻԿԱՅԻ ԼՈՒՍԱՎՈՐԻՉԸ

nelson-mandela

 Հանգուցաբառեր` Նելսոն Մանդելա, Հարավաֆրիկյան Հանրա­պե­տու­թյուն, ապարտեիդ, Աֆրիկյան ազգային կոնգրես, Peace charta.

 Մուտք

20-րդ դա­րը ն­շա­նա­վոր­վեց­ աշ­խար­հի և հա­մայն մարդ­կութ­յան հա­մար­ ա­ռանց­քա­յին քա­ղա­քա­կան բազ­մա­թիվ գոր­ծըն­թաց­նե­րով,­ ո­րոնց ժա­մա­նակ պատ­մութ­յան մեջ­ ի­րենց դե­րով­ աչ­քի­ ըն­կան մի խումբ­ ան­հատ­ներ,­ ո­րոց դե­րը­ ո­րո­շիչ­ էր լի­նե­լու­ որ­ևէ տա­րա­ծաշր­ջա­նի կամ­ որ­ևէ պե­տութ­յան պատ­մութ­յան հո­լո­վույ­թում։ Նման­ ան­հատ­նե­րի շար­քում­ իր­ ա­նա­ռար­կե­լի տեղն­ է զ­բա­ղեց­նում Հարավաֆրիկյան Հանրապետության հիմ­նա­դիր և հայր Նելսոն Մանդելան (1918-2013 թթ.),­ ո­րը, կա­ռու­ցե­լով­ իր­ իշ­խա­նութ­յու­նը­ աֆ­րիկ­յան բազ­մէթ­նիկ տա­րա­ծաշր­ջա­նում, կա­րո­ղա­ցավ­ ի­րա­կա­նութ­յուն դարձ­նել պե­տութ­յան հա­մար կեն­սա­կան ն­շա­նա­կու­թ­յուն­ ու­նե­ցող հա­մա­կարգ­ված կե­ցաձ­ևը։ Վերջինիս

հաս­նե­լու հա­մար, բնա­կա­նա­բար, հար­կա­վոր­ էր­ անց­նել­ եր­կա­րատև, միև­նույն ժա­մա­նակ՝ դժվարին ուղի։

Հոդվածը նպատակ­ ու­նի հա­մա­պար­փակ ներ­կա­յաց­նե­լու Նելսոն Մանդելա քաղաքական գործչի դի­մա­պատ­կե­րը,­ ո­րի ջան­քե­րը՝ ուղղված Հարավաֆրիկյան երկրում քաղաքացիական հա­սա­րա­կութ­յուն ս­տեղ­ծե­լուն և ժո­ղովր­դա­վա­րութ­յան տա­րած­մա­նը, պ­սակ­վե­ցին հա­ջո­ղութ­յամբ։

  1. Նելսոն Մանդելան մինչ­նա­խա­գա­հա­կան գոր­ծըն­թաց­նե­րում

Ծնված լինելով բազմազավակ­ ըն­տա­նի­քում՝ Մանդելան ս­տա­ցել­ էր լավ կր­թութ­յուն,­ ո­րը զ­գա­լիո­րեն ն­պաս­տեց­ երկ­րի քա­ղա­քա­կան և տն­տե­սա­կան­

ն­րա բե­կում­նա­յին քայ­լե­րի ձեռ­նարկ­մա­նը։ Հարավ­աֆ­րիկյան Հանրապետությունն­ այն­ ե­զա­կի­ երկր­նե­րից­ էր,­ որ­տեղ­ երբ­ևէ չէր կա­տար­վել քա­ղա­քա­կան հե­ղաշր­ջում կամ հե­ղա­փո­խութ­յուն: Սակայն ժա­մա­նակն­ ա­պա­ցու­ցեց հե­ղա­փո­խութ­յան­ ան­խու­սա­փե­լիութ­յու­նը,­ որն­ իրա­կա­նաց­վեց­ ա­նար­յուն՝ իրավամբ օրինակելի լինելով մյուս երկրների հա­մար[1]։

Իր­ ու­սու­մը ս­տա­նա­լով Եվրոպայի լա­վա­գույն կր­թօ­ջախ­նե­րում՝ Մա­ն­դե­լան միա­ժա­մա­նակ­ իր­ եր­կիր բե­րեց լու­սա­վո­րա­կան գա­ղա­փար­ներ,­ որոնք­ էլ պետք­ է նա­խաս­կիզբ լի­նեին ձեռ­նարկ­վե­լիք հ­զոր փո­փո­խու­թյուն­նե­րի։ Ուսանելով և միևնույն ժա­մա­նակ­ ակ­տիվ մաս­նակ­ցութ­յուն ցու­ցա­բե­րե­լով­ երկ­րի քա­ղա­քա­կան կ­յան­քին՝ Մանդելան հա­մակ­վեց­ ազա­տա­կան և­ աֆ­րիկ­յան­ ազ­գա­յին գա­ղա­փա­րա­խո­սութ­յուն­նե­րով՝ այդ­պի­սով­ ազ­դա­րա­րե­լով­ իր­ ակ­տիվ գոր­ծու­նեութ­յունն Աֆ­րիկ­յան­ ազ­գա­յին կոնգ­րե­սում: Գործելով Կոնգրեսում՝ Մանդելան կա­րո­ղա­ցավ­ աչ­քի­ ընկնել­ որ­պես­ ազ­գան­վեր­ ան­հատ և մարդ,­ ո­րը մ­տա­հոգ­ված­ էր պե­տու­թ­յան զար­գաց­ման խնդ­րով[2]։

Փաստորեն իր մաս­նակ­ցութ­յու­նը «գ­րան­ցե­լով» հա­կաա­պար­տեի­դա­կան[3] ցույ­ցե­րին՝ Մանդելան հա­ջող կեր­պով կա­րո­ղա­ցավ փոք­րի­շա­տե­ ազ­դե­ցիկ դիրք գ­րա­վել Աֆ­րիկ­յան­ ազ­գա­յին կոնգ­րե­սում։

1940­-ա­կան թ­վա­կան­նե­րի սկզբ­նե­րից դ­րա­կան փոքր­-ինչ­ ա­ռաջ­ըն­թաց գ­րան­ցե­լու­ ակն­կա­լի­քով Մանդելան սկ­սեց­ ակ­տիվ քա­ղա­քա­կան ձեռ­նար­կում­ներ­ ի­րա­կա­նա­ցա­նել: Սակայն քա­ղա­քա­կան դաշ­տում­ աչ­քի­ ընկ­նե­լուն պես Մանդելան հան­դի­պեց խո­չըն­դոտ­նե­րի մի­ ամ­բողջ շար­քի։ Երբ նա փոր­ձում­ էր կազ­մա­կեր­պել նոր հան­րա­հա­վաք­ներ կամ կա­տա­րել­ որ­ևի­ցե հա­կաա­պար­տեի­դա­կան ձեռ­նար­կում, ձեր­բա­կալ­վում­ էր­ որ­պես­ օ­րեն­քից դուրս գոր­ծող­ անձ։ Նշենք,­ որ ձեր­բա­կա­լութ­յունն­ ան­խու­սա­փե­լի­ էր­ այս տա­րա­ծաշր­ջա­նում,­ ե­թե նշ­ված ժա­մա­նա­կա­շր­ջա­նում և կամ դրան հա­ջոր­դող շուրջ չորս տաս­նամ­յակ­նե­րի­ ըն­թաց­քում­ որ­ևէ մե­կը փոր­ձեր կա­տա­րել ն­ման քայ­լեր։ Խնդիրն­ այն­ էր,­ որ հա­րա­վաֆ­րիկ­յան տա­րա­ծաշր­ջա­նը, բազ­մէթ­նիկ լի­նե­լուց զատ, նաև Բելգիայի, Նիդեր­լանդ­ների և Իտալիայի հո­վա­նա­վո­րութ­յան ներ­քո գտն­վող­ եր­կիր­ էր[4] և ծա­ռա­յում­ էր­ որ­պես ման­դա­տա­տի­րոջ շա­հե­րը ս­պա­սար­կող­ եր­կիր: Փաստո­րեն, «­վե­րա­դաս պե­տութ­յան» կող­մից­ աֆ­րիկ­յան տա­րա­ծաշր­ջա­նում չէին խ­րա­խուս­վում­ ա­զա­տա­տենչ և­ ան­կա­խա­մետ քայ­լե­րը,­ ո­րոնք կհան­գեց­նեին տա­րա­ծաշր­ջա­նի­ որ­ևէ մա­սի­ ա­ռանձ­նաց­մա­նը կամ­ էլ­ ան­կա­խաց­մա­նը։ Հակաապարտեդիական գոր­ծո­ղութ­յուն­նե­րի­ ըն­թաց­քում,­ ո­րոնք­ ա­ռա­վել հայտ­նի­ են Peace charta[5] (Խաղաղության խարտիա)­ ան­վա­նու­մով, կա­տար­վում­ էին ռա­սա­յա­կան հա­վա­սա­րութ­յան տա­րած­մանն­ ուղղ­ված մի շարք քայ­լեր,­ ո­րոնք շատ­ ան­գամ­ ա­վարտ­վում­ էին ձեր­բա­կա­լութ­յուն­նե­րով։ Այ­նո­ւա­մե­նայ­նիվ, հան­դի­պե­լով բազ­մա­թիվ խո­չըն­դոտ­նե­րի՝ Ման­դե­լան,­ ինչ­պես հա­րիր­ է­ ազ­գա­սեր և ճ­կուն քա­ղա­քա­կան գործ­չին,­ ամենևին չընկճ­վեց ձեր­բա­կա­լութ­յուն­նե­րից, հան­դի­պող յու­րա­քանչ­յուր դժ­վա­րութ­յու­նից և չ­դա­դա­րեց­րեց պայ­քա­րը,­ այլ­ իր գոր­ծո­ղութ­յուն­նե­րին հա­ղոր­դեց նոր թափ՝ քայլերը դարձնելով ավելի որոշիչ, միա­ժա­մա­նակ հա­ջո­ղութ­յուն­ներ գ­րան­ցե­լով­ իր հաշ­վին։

Իր քա­ղա­քա­կան գոր­ծու­նեութ­յան սկզ­բում Մանդելան, բա­ցի քա­ղա­քա­կան հար­ցե­րում­ ակ­տի­վութ­յուն դրս­ևո­րե­լուց և­ ա­ռաջ­նոր­դող­ ուժ լի­նե­լուց, փոր­ձում­ էր գ­րա­գետ և հ­նա­րա­վո­րինս կազ­մա­կերպ­ված գոր­ծել ձեռ­նարկ­վե­լիք հա­կաա­պար­տե­դիա­կան գոր­ծո­ղութ­յուն­նե­րում։ Մանդելան և ն­րա թի­մը մեծ­ ու­շադ­րութ­յուն­ էին դարձ­նում­ այն հանգ­ման­քին,­ որ բա­ցի մեկ միաս­նա­կան խմ­բով հան­դես գա­լուց, հար­կա­վոր­ է նե­րա­ռել նաև­ աֆ­րիկ­յան հան­րույ­թում տեղ զ­բա­ղեց­նող­ էթ­նոկ­րո­նա­կան բո­լոր հան­րույթ­նե­րին։ Անդ­րա­դառ­նա­լով վեր­ջին հան­գա­ման­քի կար­ևո­րութ­յա­նը՝ պետք­ է ն­կա­տել,­ որ­ աֆ­րիկ­յան տա­րա­ծաշր­ջա­նում­ ար­դեն գո­յութ­յուն­ ու­նեին նմա­­­նա­տիպ կազ­մա­կեր­պութ­յան նա­խա­տի­պեր, սա­կայն վեր­ջին­ներս գոր­ծում­ էին­ ոչ հա­մա­կարգ­ված[6]։ Փաստորեն, Մանդելան դար­ձավ­ այն­ ան­հա­տը,­ ո­րը կա­րո­ղա­ցավ հա­մախմ­բել և քիչ­ ուշ նաև­ ա­ռաջ­նոր­դել Աֆ­րի­կա­յում ս­ևա­մորթ­նե­րի­ ի­րա­վունք­նե­րի հա­մար պայ­քա­րը։ Բայց մինչ­ այդ Մանդելան և տասն­յակ­ այլ­ ան­ձինք,­ ո­րոնք 1950­-ա­կա­նե­րի­ ըն­թաց­քում և 1960­-ա­կան­նե­րի սկզ­բին պայ­քա­րում­ էին ս­ևա­մորթ­նե­րի­ ի­րա­վունք­նե­րի հա­մար, ձեր­բա­կալ­վե­ցին։ Այդ­ ըն­թաց­քում­ էլ ձ­ևա­վոր­վեց «աֆ­րի­կա­կան­նե­րի»[7] խմ­բա­վո­րու­մը,­ ո­րը պայ­քա­րում­ էր գոր­ծող կա­ռա­վա­րութ­յան դեմ։

1955 թ. Ազ­գա­յին կոնգ­րե­սի­ ըն­դու­նած «Ա­զա­տութ­յուն­նե­րի խար­տիա»-ն միտ­ված­ էր ն­պաս­տե­լու հա­րա­վաֆ­րիկ­յան տա­րա­ծաշր­ջա­նում մեկ միաս­նա­կան ժո­ղովր­դա­վար հան­րույ­թի ս­տեղծ­ման գոր­ծըն­թա­ցին։ Սակայն մինչ­ այդ (1952 թ.) Մանդելան և­ իր­ ըն­կեր Օլիվեր Տամբոն ստեղ­ծել­ էին­ ի­րա­վա­բա­նա­կան­ ըն­կե­րութ­յուն,­ որ­պես­զի կա­րո­ղա­նան­ իրենց ներդ­րումն­ ու­նե­նալ հա­րա­վաֆ­րիկ­յան տա­րա­ծաշր­ջա­նում մար­դու­ ի­րա­վունք­նե­րի

պաշտ­պա­նութ­յան գոր­ծըն­թա­ցում: Փաստորեն Մանդե­լան և ն­րա «­զի­նա­կից­նե­րը» տա­րա­ծաշր­ջա­նում ժո­ղովր­դա­վար կար­գե­րի հաս­տատ­մա­նը միտ­ված գոր­ծու­նեութ­յուն­ էին ծա­վա­լում,­ որն­ էլ­ իր հեր­թին տա­րա­ծաշր­ջա­նում ծ­նում­ էր քա­ղա­քա­ցիա­կան հա­սա­րա­կութ­յուն ստեղ­ծե­լու նա­խա­պայ­ման­ներ[8]։ Սա կար­ևոր քայլ­ էր,­ որ­պես­զի տա­րա­ծաշր­ջա­նը, մաս­նա­վո­րա­պես՝ ապագայում ստեղծվելիք Հարավաֆրիկ­յան Հանրապետությունը պատ­րաստ լի­ներ զար­գաց­ման սա­հուն­ ըն­թաց­քին։

Նախքան պե­տա­կա­նաս­տեղծ­ման­ ու կա­յաց­ման գոր­ծըն­թա­ցին­ անդ­րա­դառ­նա­լը, հարկ­ ենք հա­մա­րում քն­նութ­յան­ առ­նել մի քա­նի հան­գա­մանք­ներ,­ ո­րոնք հ­նա­րա­վոր դարձ­րին­ այդ գոր­ծըն­թա­ցը։ Ժողովրդավար պետության կերտումն­ իր հետ բե­րեց Մանդելայի կյանքի­ ա­մե­նա­մեծ դժբախ­տութ­յու­նը, քա­նի­ որ բա­ցի պար­բե­րա­կան ձեր­բա­կա­լութ­յուն­նե­րից, Մանդելան­ իր կ­յան­քի ք­սան­յոթ տա­րի­ներն­ անց­կաց­րեց­ ա­նա­զա­տութ­յան մեջ։ 1962-1990 թթ. նա­ անց­կաց­րեց­ ե­րեք կա­լա­նա­վայ­րե­րում,­ որ­տեղ, չնա­յած դժ­վա­րին պայ­ման­նե­րին, կա­րո­ղա­ցավ ձեռք բե­րել մեծ հե­ղի­նա­կութ­յուն և­ աչ­քի­ ընկ­նել­ իր գա­ղա­փա­րա­խո­սա­կան­ ե­լույթ­նե­րով։ Ձերբա­կա­լությունների ընթացքում Մանդելան զրկ­ված­ էր հա­րա­զատ­նե­րի և գա­ղա­փա­րա­կից­նե­րի հետ տե­սակ­ցութ­յուն­նե­րի հ­նա­րա­վո­րութ­յու­նից։ Այ­դու­հան­դերձ,­ այս­ ա­մե­նը ևս չ­կա­րո­ղա­ցավ hետ կանգ­նեց­նել­ ա­պա­գա բա­րե­փոխ­չին­ ա­ռա­ջադր­ված ն­պա­տակ­նե­րից։

Մանդելայի կալանավայրում գտնվելը մտապես գտն­վում­ էր հա­սա­րա­կութ­յան և կազ­մա­կեր­պութ­յուն­նե­րի­ ու­շադ­րութ­յան կենտ­րո­նում: Մի շարք կազ­մա­կեր­պութ­յուն­ներ սկ­սե­ցին տա­րա­ծել և հն­չեց­նել Մանդելային­ ազատ­ ար­ձա­կե­լու կո­չեր,­ ո­րոնք տա­րա­ծում գ­տան հա­սա­րա­կութ­յան լայն զանգ­ված­նե­րի շր­ջա­նում[9]։

Վերոնշյալ երևույթները և հատկապես հա­կաա­պար­տեի­դա­կան գոր­ծո­ղութ­յուն­նե­րի­ ա­ռա­ջա­մար­տիկ Մանդելայի ձերբակալումը­ այս շր­ջա­նում լուրջ խո­չըն­դոտ­ներ­ էին դեպ­քե­րի՝ հետագայում հօ­գուտ­ աֆ­րի­կա­ցի­նե­րի զար­գաց­ման հա­մար։

Մինչ Մանդելան բան­տում­ էր, Հարավաֆրիկյան երկրի առաջնորդ­ էր դար­ձել Վիլլեմ դե Կլերկը։ Վերջինս լայնախոհ­ անձ­նա­վո­րութ­յուն­ էր,­ ո­րը փո­խա­րի­նել­ էր­ իր նա­խոր­դին­ ա­ռող­ջա­կան խն­դիր­նե­րի պատ­ճա­ռով։ Վ. դե Քլերքի նա­խա­գա­հա­կան պաշ­տո­նում հայտն­վե­լը նոր շն­չա­ռութ­յուն հա­ղոր­դեց Ազ­գա­յին կոնգ­րե­սի գոր­ծու­նեութ­յա­նը, քա­նի­ որ վեր­ջի­նիս ձեռ­նար­կած քայ­լե­րի շ­նոր­հիվ Կոնգրեսն­ ա­զատ­վեց­ իր վ­րա դր­ված սահ­մա­նա­փա­կում­նե­րից և­ այդ կերպ ս­տա­ցավ­ ա­զատ գոր­ծե­լու հ­նա­րա­վո­րութ­յուն,­ որն­ էլ­ իր հեր­թին ն­պաս­տեց Մանդելայի ազատ­ ար­ձակ­մա­նը[10]։

1990 թ. հոկ­տեմ­բե­րի 11­-ին Նելսոն Մանդելան­ ա­զատ­ ար­ձակ­վեց և­ ան­մի­ջա­պես հան­դես­ ե­կավ­ ե­լույ­թով: Ելույթում նա կար­ևո­րում­ էր­ այն հան­գա­ման­քը,­ որ 1960 թ­վա­կա­նից­ ի վեր Ազ­գա­յին կու­սակ­ցութ­յու­նը և նրան կից ռազ­մա­կան թ­ևը դեռևս չեն հա­սել­ ի­րենց ն­պա­տա­կին, պայ­քա­րը դեռ շա­րու­նակ­վում­ է և չի դա­դա­րե­լու մինչև­ այն պա­հը, քա­նի դեռ տա­րա­ծաշր­ջա­նում հա­վա­սար մա­կար­դա­կով չեն գոր­ծում ս­ևա­մորթ­նե­րի և ս­պի­տա­կա­մորթ­նե­րի­ ի­րա­վունք­նե­րը։ Այ­սու՝ Մանդելային հա­ջող­վեց վե­րա­կանգ­նել­ իր դիր­քե­րը՝ մեծացնելով հա­սա­րա­կա­կան վս­տա­հութ­յան շր­ջա­նա­կը։

  1. Ն. Մանդելան՝ սևամորթների նախագահ

1993 թ. Ն. Մանդելան և Վ. դե Կլերկը խա­ղա­ղութ­յան Նոբելյան մրցա­նա­կի­ ար­ժա­նա­ցան: Հինգ­ ա­միս­ անց Մանդելան դար­ձավ Հարավ­աֆրիկյան Հանրապետության նա­խա­գահ՝ սկզբնավորելով Հարավաֆ­րիկ­յան պետության առաջընթացի ժա­մա­նա­կաշր­ջա­նը,­ որն­ էլ­ ա­վե­լի­ ամ­րապն­դեց դեռևս 60­-ա­կան­նե­րից ձ­ևա­վոր­վող քա­ղա­քա­ցիա­կան հա­սա­րա­կութ­յան հիմ­քե­րը և ճա­նա­պարհ հար­թեց պե­տութ­յան ներ­սում և ն­րա սահ­ման­նե­րից դուրս՝ տարածաշրջանում, ժո­ղովր­դա­վա­րութ­յան տա­րած­ման հա­մար[9]։

Հակիրճ­ անդ­րա­դարձ կա­տա­րե­լով Մանդելայի նախագահական գործունեությանը՝ պետք­ է ն­շել,­ որ վեր­ջի­նիս գոր­ծու­նեութ­յան շ­նոր­հիվ Հարավաֆրիկյան հանրապետությունը զ­գա­լի հա­ջո­ղութ­յուն­ներ­ ար­ձա­նագ­րեց,­ ո­րոնք և՛ ծավալներով, և՛ զարգացման տեմպերով­ ան­նա­խա­դեպ­ էին։ Հարդյունս՝ հա­րա­վաֆ­րիկ­յան հա­սա­րա­կութ­յու­նը տա­րա­ծաշրջա­նում դար­ձավ­ ա­ռա­ջա­տար­ ուժ։ Նրա նախագահության տարի­նե­րին Հարավաֆրիկյան հանրապետությունում մի շարք­ ա­ռա­ջա­դի­մա­կան բա­րե­փո­խում­ներ­ ի­րա­կա­նաց­վե­ցին սո­ցիալ-տն­տե­սա­կան և կր­թա­կան­ ոլորտ­նե­րում («Վերակառուցման և զարգացման ծրագիր»])։ Կարևոր դեր­ ու­նե­ցավ հատ­կա­պես

1996 թ. հո­ղա­յին ռե­ֆոր­մը,­ ո­րով­ ի վեր­ջո կար­գա­վոր­վում և­ ի­րա­վա­կան դաշտ­ էին տե­ղա­փոխ­վում վա­ձա­կա­լո­ղի և հողա­տի­րոջ հա­րա­բե­րութ­յուն­նե­րը:

Վերոնշյալ զարգացումները,­ իս­կա­պես­ ազ­դե­ցիկ­ էին և վե­րա­փո­խում­նե­րի խ­թա­նող, սա­կայն Մանդելայի ձեռնարկած քայլերը իրենց հետ բերեցին մի քա­նի ցա­վոտ հար­ված­ներ,­ ո­րոնց պատ­ճառ­նե­րը­ անն­կատ­ էին մ­նա­ցել։ Մասնավորապես, դա ն­կատ­վեց պե­տա­կան­ ա­պա­րա­տի ձևա­վոր­ման գոր­ծում։ Ունենալով սևամորթ նախագահ,­ որն­ ամ­բողջ կյան­քում պայ­քա­րել­ էր ս­ևա­մորթ­նե­րի­ ի­րա­վունք­նե­րի հա­մար,­ այժմ­ այդ ռա­սա­յի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րը հ­նա­րա­վո­րութ­յուն­ էին ս­տա­նում կար­ևոր պաշ­տոն­ներ զ­բա­ղեց­նել պե­տա­կան մի շարք­ ո­լորտ­նե­րում։ Լինելով ավելի թերի կրթ­ված՝ նրանք,­ այ­նո­ւա­մե­նայ­նիվ, շա­րու­նա­կում­ էին­ աշ­խա­տել ս­տանձ­նած պաշ­տոն­նե­րում։ Հաջորդը՝ պե­տութ­յան ներ­սում ս­ևա­մորթ­նե­րի թ­վա­կան գե­րակշ­ռութ­յան խն­դիրն­ էր,­ ո­րը կա­տար­վեց­ ի հա­շիվ ձեռ­նարկ­ված ծ­րագ­րե­րի և հատ­կա­պես ս­ևա­մորթ­նե­րի­ ի­րա­վունք­նե­րի­ ընդ­լայն­ման[11]։

Թվելով Մանդելայի կառավարման հա­մա­կար­գի շ­նոր­հիվ ձեռք բեր­ված հա­ջո­ղութ­յուն­նե­րը՝ պետք չէ սա­կայն մո­ռա­նալ,­ որ­ ա­ռա­ջըն­թա­ցից զատ,­ երկ­րի ներ­քին կ­յան­քում մի շարք խն­դիր­ներ մ­նա­ցին չ­լուծ­ված։ Առա­վել վառ դա­ ար­տա­հայտ­վեց­ ա­ռող­ջա­պա­հութ­յան­ ո­լոր­տում,­ ո­րը թերևս­ ա­մե­նաան­կա­յուն և թեր­զար­գա­ցած բ­նա­գա­վառ­նե­րից­ էր։ Այս­ ոլոր­տում և­ ընդ­հան­րա­պես պե­տութ­յան­ ու հա­սա­րա­կութ­յան կ­յան­քում լուրջ վ­տանգ­ էր ՁԻԱՀ-ը[12],­ որն­ այդ տա­րի­նե­րին խ­լում­ էր հա­զա­րա­վոր մարդ­կանց կ­յան­քեր։

Ամ­փո­փում

2013 թ. դեկ­տեմ­բե­րի 5­-ին Նելսոն Մանդելան կն­քեց­ իր մահ­կա­նա­ցուն՝ թիկունքում­ ու­նե­նա­լով բան­տար­կութ­յան խա­վա­րի ք­սան­յոթ,­ ինչ­պես նաև նա­խա­գա­հութ­յան հինգ լու­սա­վոր տա­րի­ներ: Այդ լու­սա­վոր տա­րի­նե­րի­ ըն­թաց­քում տա­րա­ծաշր­ջա­նում­ ի­րա­կա­նաց­վե­ցին­ այդ­քան­ եր­կար պ­լա­նա­վոր­ված ծ­րագ­րե­րը: Վերջապես ս­ևա­մորթ­նե­րը կա­րո­ղա­ցան լի­նել­ ի­րա­վա­տեր և շ­նոր­հիվ Հարավաֆրիկյան Հանրապետության՝ այս տա­րա­ծաշրջանը դար­ձավ­ օգ­տա­կար­ աշ­խար­հի մի մա­սը։

ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՑԱՆԿ

[1]А. Терентьев, Нельсон Мандела: как «чёрный террорист» превратился в «узника совести»,URL:http://www.odnako.org/blogs/nelson-mandela-kak-chyorniy-terrorist-prevratilsya-v-uznika-sovesti/ (20.08.2015)

[2] Նախորդ հարյուրամյակի 80-ական թվականներից ՁԻԱՀ-ի վտանգը համակել է ողջ երկրագունդը: Մինչ օրս այն համարվում է հազարամյակի մարտահրավերներից մեկը: ՁԻԱՀԻ պատմության, ինչպես նաև նրա դեմ պայքարի մասին մանրամասն տե՛ս Сепковиц К., СПИД — первые 20 лет, URL:http://medi.ru/doc/7710418.htm (20.08.2015):
[1] Нельсон Мандела — борец за свободу,
URL: http://ria.ru/world/20131206/982285746.html (20.08.2015)
[2] T. Frängsmyr (1994).
URL:http://www.nobelprize.org/nobel_prizes/peace/laureates/1993/mandela-bio.html (20.08.2015)
[3] Nelson Rolihlahla Mandela: Biography,
URL:http://www.anc.org.za/showpeople.php?p=19 (20.08.2015)
[4] Nelson Rolihlahla Mandela, URL:http://www.sahistory.org.za/people/nelson-rolihlahla-mandela (20.08.2015)
[5] A. Sampton, Nelson Mandela Biography: A long walk to immortality — the life and times of Madiba,URL:http://www.independent.co.uk/news/world/africa/nelson-mandela-life-story-a-long-walk-to-immortality-the-life-and-times-of-madiba-8406457.html (20.08.2015)
[6] Политдруг Е., Кем на самом деле был борец с расизмом Нельсон Мандела?
URL:http://sputnikipogrom.com/history/7017/mandela/#.VqOdoNKLSUk (20.08.2015).
[7] Nelson Mandela, URL:http://www.history.co.uk/biographies/nelson-mandela (20.08.2015)

[8] Peace charta-ի ուսումնասիրության համար կարևորվում է նաև 1955 թ. հունիսի 26-ին հրապարակված Ազատությունների խարտիան, որով աֆրիկյան ժողովուրդը իրեն համա­րում էր Հարավաֆրիկյան Հանրապետության տերն ու տիրակալը (Ազատու­թյուն­նե­րի խարտիայի տեքստն ամբողջությամբ տե՛ս The Freedom Charter 26 June 1955,            URL:https://www.nelsonmandela.org/omalley/index.php/site/q/03lv01538/04lv01600/05lv01611/06lv01612.htm (20.08.2015).

[9] The Life and Times of Mandela, URL:http://mandela.gov.za/biography/index.html (20.08.2015)

[10] Ապարտեիդ (անգլ. apartheid) – անջատողականություն՝ ըստ հարավաֆրիկյան տարա­ծաշրջանում տեղի ունեցած դեպքերի։ Այստեղ՝ որպես ռասսայական բազմահանրույթի մեջ պաշ­տո­նապես կիրառվող մտածված քաղաքականություն։ Տերմինը կիրառվում է նաև սոցիա­լական միջավայրում տեղ գտած անջատողական քաղաքականության դեպքում։

[11] Nelson Mandela President of South Africa, written by: The Editors of Encyclopædia Britannica, URL:http://www.britannica.com/biography/Nelson-Mandela (20.08.2015).

[12] Nelson Mandela, URL:http://www.history.com/topics/nelson-mandela (20.08.2015).

Լուսանկար՝ https://www.google.am/imgres?imgurl=http://img1.1tv.ru/imgsize640x360/PR20131206124141.JPG&imgrefurl=http://www.1tv.ru/news/polit/247733&h=360&w=640&tbnid=BwimIy66f3fx5M:&tbnh=112&tbnw=199&docid=Jh5R0j-CjOXFqM&itg=1&usg=__0GAAaG4j8O2YMfVuNH9UbjQ-K98=#h=360&imgdii=BwimIy66f3fx5M%3A%3BBwimIy66f3fx5M%3A%3B8G9Xa1wEx7E9sM%3A&tbnh=112&tbnw=199&w=640

Թողնել մեկնաբանություն

Create a free website or blog at WordPress.com.

Up ↑