Իրանաիրաքյան պատերազմ 1980-1988. փոփոխություններ աշխարհակարգում (hոդվածը խմագրման փուլում է):

     20-րդ դարի ընթացքում տեղի ունեցած ճգնաժամերի, պատերազմների և հեղափոխությունների շարքում իր առանձնացող տեղն ունի Իրանի Իսլամայկան հեղափոխությունը։ Իրանական հեղափղությունը տապալելով շահի իշխանությունը, կարելի է ասել լիովին փոխակերպեց իրանական հասարակության սոցիալ-տնտեսական, քաղաքկան, մշակութային մտածելակերպն ու մոտեցումները։ Իրականում Իրանում տեղի ունեցած հոգևոր հեղափոխությունը  էապես ազդեց Իրանի Իսլամական Հանրապետության  կյանքի հետագա զարգացման վրա։

Այն արմատապես փոխեց ամբողջ պետական մտածելակերպը, պետության կյանքի գրեթե բոլոր ոլորտներւմ։ Հեղափոխությունից կարճ ժամնակահատված անց Իրաքի կառավարությունը, նախագահ Սադամ Հուսեյինը պատերազմ սկսեցին Իրանի նորանշանակ իշխանությունների և Իրանի ժողովրդին։

     Պատերազմի սկիզբը խոստումնալից էր իրաքյան բանակի համար: Իրաքի զինված ուժերը պատերազմի առաջին 10 օրվա ընթացքում  շուրջ 700 կմ ձգվող ճակատով հարձակման անցնելով`  40 կմ խորությամբ թափանցեցին իրանական տարածք[1]:

      1981 թ. իրաքյան զորքերը բավականին խորացան Իրանի տարածքում, և թվում էր` Սադդամի ռազմական պլաններն ուր որ է կիրականանան: Բայց Իրանի կառավարությունը օրհասական պահին կարողացավ համախմբել երկրի ուժերը: Նախ` իրանական հրամանատարությունը վերադասավորեց ուժերը. 190000 իրաքյան զինվորի դիմաց Իրանը մարտի դաշտ էր հանել 300000 զինվոր, սրան ավելացավ մոտ կես միլիոն ժողովրդական աշխարհազորը, Իրանն այս պարագայում մարտադաշտում թվական գերազանցություն ստացավ: Իրականում ուժերի նման համախմբումը (կոնսոլիդացումը) անսպասելի  էր պատերազմի մյուս կողմերի, ինչպես նաև հրահողների համար։ 

      Ռազմական գործողություններին նման արագությամբ և միասնականությամբ պատասխանելը, ինչպես իրաքյան, այնպես էլ դաշնակիցների համար անկանխատեսլի էր, մասնավորապես պատերազմի սկզբնահատվածում տեղի ունեցած դեպքերի հետևանքով․ Իրաքը իր առաջխաղացումը դիտարկում էր որպես ստացված մեկնարկի նաև հաջող ընթացքի  ու իրաքյան հաղթնակի նախանշան։

Երևույթները, սակայն, կարող էին խաբուսիկ լինել:  Ճիշտ գնահատելու համար այդ զարգացումները նախ պետք է գնահատել ռազմական իրավիճակը, որն այդ ընթացքում գերակշռում էր, քանի որ իրանցիները արդեն 1982 թվականի ամռանը իրաքյան զավթիչներին հետ էին մղում իրենց սահմաններից:

Այդ ժամանակից ի վեր Իրանը կամաց-կամաց սկսում էր հաղթել ռազմական գործողություններում, միևնույն ժամանակ պարտվելով տնտեսական և դիվանագիտական ոլորտներում: 45,2 միլիոն բնակչություն ունեցող Իրանը 6,2 միլիոն զինծառայողով կարող է հաղթել 15,5 միլիոն բնակչություն ունեցող Իրաքին, որից զինծառայության են ներկայացել 2.03 միլիոնը: Բախումը տեղի է ունենում Թուրքիայից դեպի Պարսից ծոց ձգվող՝ 730 մղոն տարածք ունեցող վայրում[2]: 1982 թվականից սկսած առաջնագծերը մոտավորապես համընկնում էին միջազգային սահմանի հետ: Այդ հսկայական ճակատը կենտրոնական հատվածից ընդամենը 250 մղոն հեռավորության վրա ՝ Մանդալիից, Իրաքից մինչև Բոստան, Իրան, ապահովում է համեմատաբար հարթ, չոր տեղանքով մարտական դաշտեր, որոնք թույլ են տալիս անհրաժեշտության դեպքում հրետանային ռմբակոծություն, օդի օժանդակություն և զրահապատ շարժունակություն բարձր աստիճանով:

Թողնել մեկնաբանություն

Create a free website or blog at WordPress.com.

Up ↑